Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել: Հանդիսության օրը նորապսակներն այցելել են քաղաքի պատմական վայրեր, որտեղ վերջերս մարտեր էին: life.ru-ն գրում է, որ բոլոր փեսացուները զինվորական համազգեստով էին, հարսանցուները՝ հարսանեկան զգեստներով:
Շատ զինվորներ ուղիղ ռազմաճակատից էին եկել հարսանիքի: Հսկա հարսանեկան շարասյունն անցել է քաղաքով՝ իրավապահների ուղեկցությամբ: Փեսացուներն ասել են, որ ամեն պահ պատրաստ են վերադառնալ ճակատ, իսկ այս քայլով ցանկացել են ցույց տալ, որ կյանքը Սիրիայում կանգ չի առել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան