Պահեք տոմսերը, խնդրում եմ.սա առաջին անգամն է 10 տարվա մեջ. Թիմաթին հետաձգված համերգի մասին
Երեկ՝ մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սիի, L'ONE-ի և MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Սակայն բեմ այդպես էլ չի բարձրացել։ Երկրպագուները մի քանի ժամ սպասելուց և մյուս երգիչների կատարումներն ունկնդրելուց հետո են միայն տեղեկացել, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող ելույթ ունենալ: Կազմակերպիչներն այս մասին տեղեկացրել են միայն համերգի վերջում։ Սա անչափ զայրացրել է համերգին ներկա գտնվող երկրպագուներին, և նրանք սկսել են շշեր նետել բեմի ուղղությամբ:
Ավելի ուշ Թիմաթին ուղերձ է հրապարակել՝ հայաստանցի երկրպագումներին ներկայացնելով բեմ չբարձրանալու պատճառները, որում առանձնացրել է տեխնիկական խմդիրներն ու խնդրել պահել տոմսերը՝ մինչ իր հետաձգված համերգի օրը։
Մանրամասները՝ տեսաուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա