Լիպարիտ Ավետիսյանն ելույթ է ունենալու Լոնդոնի Քովենթ Գարդեն թատրոնում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն օրերս ելույթ է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ կատարելով Ալֆրեդի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Ավետիսյանի այս բեմելին ներկա է եղել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Հայ արտիստի կատարումը ռուսական բեմում արժանացել է հեղինակավոր թատերագետների և հանդիսատեսի բարձր գնահատականին:
Այսօր Մեծ թատրոնում նախատեսված ևս մեկ ելույթից հետո Լիպարիտ Ավետիսյանը կմեկնի Լոնդոն, որտեղ հանդես կգա Քովենթ Գարդեն թատրոնում: Արտիստը Հայաստան կվերադառնա հունիսի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան