Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են հենց Աթեշյանի խնդրին. Հացպանյան
Մայր Աթոռը ճանաչում է միմիայն Գարեգին Սրբազան Բեկչյանին՝ որպես Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրված տեղապահ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը։
«Թուրքերը, Թուրքիայի հանրապետությունը ևս ճանաչում են նրան։ Արամ Աթեշյանը չի ճանաչում, չնայած երբևէ չի արտահայտվում, ասելով՝ ոչ, նա չի ընտրվել, բայց այնուամենայնիվ, չի հրաժարվում իր փոխանորդի կարգավիճակից և սրացում է մտցնում։ Այստեղ զարմանալին Մայր Աթոռի կեցվածքն է։ Աթեշյանը մարտի 16-ից ի վեր եկեղեցու որոշումները չկատարելու համար մի քանի անգամ կարող էր պատժվել։ Պոլսո պատրիարքարանում Գարեգին սրբազանի առաջ դռները փակել են, պատրիարքարանի ուղիղ դիմացը կա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի դռները ևս Աթեշյանի հրահանգով փակել էին։ Ես չեմ հիշում, որ որևէ հայկական եկեղեցու դուռ փակվեր, չկա նման նախադեպ։ Կաթողիոսին հերիք է միայն այս, որ եկեղեցու դուռը փակելու համար կարգալույծ անի Աթեշյանին, սքեմից զրկի։ Իր արարքները Աթեշյանը որևէ կերպ չի բացատրում»,- ներկայացրեց Հացպամյանը։
Հացպանյանը հիշեցրեց, որ նման օրինակով Վազգեն Վեհափառը Երուսաղեմի պատրիարք Եղիշե Տերտերյանին զրկել է սքեմից։
Նրա խոսքով՝ Գարեգին Սրբազան Բեկչայնն ուր էլ գնում, նրան ժողովուրդը շատ լավ է ընդունում։
«Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են հենց Արամ Աթեշյանի խնդրին, այսինքն՝ ամբողջ հոգևոր դասը պիտի քննության առնի նրա կեցվածքը։ Սպասում եմ, որ մեր եկեղեցու բազմաթիվ առաջնորդներ չեն հանդուրժելու նման կեցվածք և խստագույնս պատժի կարժանացնեն նրան»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աթեշյանը հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ. թուրքագետ
- Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
- Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
- «Ագոս»-ի սյունակագիր. Աթեշյանի կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Ճգնաժամի սրացում` Պոլսո հայոց համայնքում. նորընտիր պատրիաքի տեղապահին չեն վստահում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան