«Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
«Արտագաղթի առջև կանգնած մեր ժողովրդի համար դպրոցների օպտիմալացումը բերելու է գործազրկության, ինչն ավելի շատ վնաս կբերի հանրությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով՝ օպտիմալացման հետևանքով ջրի գնով տարածքներ են յուրացվում, ինչը հին բարի ավանդույթ է դարձել մեր երկրում:
«Պետք է մի քիչ հեռանկարային նայել հարցին: Եթե հույս ունենք, որ երկիր տնտեսությունը լավանալու է, ժողովրդի քանակն է ավելանալու, ապա դպրոցների կարիքը նորից զգացվելու է: Գյուղերի դպրոցները գյուղը պահող են, լուրջ հաշվարկ պետք է արվի այդ ուղղությամբ, միայն քարզետային կողմից չպիտի նայել հարցին»,-ասաց Խուդոյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Օպտիմալացման նպատակն է բյուջեն ազատել որոշակի պարտականնություններից, հավելյալ գումարով հարստացնել, բայց արդյոք հաշվարկված է բարոյական, դեմոգրաֆիկ կողմը, արդյոք մտածել են սահմանամերձ գյուղերի երեխաների համար են, ինչպես են գնալու կողքի գյուղի կամ քաղաքի դպրոց, սրանք ավելի կարևոր հարցեր են, քանի բյուջեի լրացումը»:
Միլիտոնյանը հիշեցրեց, որ նախկինում գյուղերում մշակույթի տներ կային, դրանք էլ սեփականաշնորհեցին, հիմա էլ դպրոցներ օպտիմալացնելով գյուղը զրկվելու է իր մտավոր դիմագծից:
«Կացնային մեթոդով մեր հոգևոր թելերն ենք կտրելու: Հարցին պետք է նայել երկու կողմից՝ երկրի անվտանգությունը թե զինված, թե հոգևոր պաշտպանության տեսանկյունից»,-ասաց ԳՄ նախագահը:
Բանախոսները համակարծիք էին, որ մայրաքաղաքում դպրոցների օպտիմալացման հարցը ևս սխալ է:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է ռեսուրսների օպտիմալացման հնարավորություն
- Օպտիմալացման, կրճատման արդյունքում կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան