Քառօրյա պատերազմի տարելիցին նվիրված «13» ֆիլմը կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամից հայտնում են, ֆիլմը պատմում է հերոսների մարտական ուղու՝ հայրենիքի պաշտպանության գործում նրանց անձնազոհության մասին:
Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից:
Սցենարի հեղինակ, լրագրող` Արեն Մկրտչյան
Ռեժիսոր` Գևորգ Գրիգորյան
Մոնտաժ` Հրանտ Աթոյան
Հնչյունային ռեժիսոր` Գագիկ Ներսիսյան
Երգացանկ` Մերի Մելիքսեթյան
Գեղագրություն` Ռուբեն Մալայան։