Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից»։
Թերթի տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը նաև ներկա են լինում նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատներ վայ դնելուց հետո։ «Ծառուկյանը ընդհանուր անելիքներ է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու կառավարությանը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին