Հնգյակ լույս աշխարհ բերած Լուսինեն առաջին անգամ տեսել է իր երեխաներին
Աննան, Ռոզին, Արան մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեքն են: Երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Երեխաների մայրը՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը, իր երեք երեխային տեսել է միայն մայիսի 11-ին:
«Շատ էի սպասում այդ հանդիպմանը: Թաթիկին կպա, անբացատրելի է զգացողությունը, թե ինչ զգացի»,- «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդմանն ասել է Լուսինեն:
Ծնվելուց հետո երեխաները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Բժիշկների գնահատմամբ, աղջիկների վիճակը կայուն ծանր է, տղայինը՝ ծայրահեղ ծանր, թեև վերջին օրերին երեխայի վիճակը համեմատաբար կայուն է:
Երեխաների ծնողներն ապրել են հանրակացարանում, այնուհետև վարձով բնակարանում: Երեխաների ծնվելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կարապետյան ընտանիքին ընծայել է չորս սենյականոց բնակարան՝ իրենց բնակավայր Մեծամորում:
«Իմ առաջնային խնդիրը բնակարանն էր, տեղ չէր լինելու օրորոցները դնելու համար: Երեխաների ծնվելու հաջորդ օրը զանգարահեցին և ասացին, որ բնակարանի խնդիրն իրենք կլուծեն: Գնացինք, տեսանք բնակարանը»,- ասել է երեխայի հայրը՝ Վարդան Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ
- ԱՆ. Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար
- ԱՆ. Երեխաներից մեկը մահացել է
- Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կհոգա հնգյակի սննդի ապահովման հարցերը
- Մայր Աթոռը բնակարան կնվիրի հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին
- Նոր տվյալներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին
- Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել. ՀԺ
- Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ԱՆ
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա