Աթեշյանը հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ. թուրքագետ
Ստամբուլահայերը change.org–ում փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի դեմ ստորագրահավաք են սկսել։
Ստորագրահավաքի հեղինակները պահանջում են եկեղեցուց հեռացնել արք. Արամ Աթեշյանին և հետ վերցնել նրա հոգևոր կոչումները։
Ճշտելու՝ տեղյա՞կ են արդյոք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշված գործընթացին և ինչպես են դրան վերաբերում, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանի հետ։
Վերջինս նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին չի մեկնաբանում այս տեղեկությունը։
«Հարցերը պետք է ուղղել պատրիարքական տեղապահին։ Իսկ հետո, եթե անհրաժեշտություն լինի, Մայր Աթոռը մեկնաբանություն կներկայացնի։ Ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց մեր զրուցակիցը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ստամբուլահայերի ստորագրահավաքի նախաձեռնությունը կարելի է տեղավորել ոչ այնքան իրավական, որքան հասարակական բողոքի դրսևորման համատեքստում։
«Քանի որ Թուրքիայի հայ համայնքը դիրքորոշում հայտնելու մեծաթիվ հարթակներ չունի, օգտագործում է բոլոր հնարավոր ուղիները՝ այդ թվում՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների ընձեռած։ Սա շատ բնական է, այլ բան է, որ թուրքական կառավարությունը դժվար թե հաշվի առնի ստամբուլահայերի բողոքը»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի համոզմամբ, հարևան երկրիիշխանությունները տեղի չեն տա որևէ ստորագրահավաքի կամ հանրային մեկ այլ բողոքի և Աթեշյանի հարցում կառաջնորդվեն Թուրքիայի շահերից բխող սցենարով։
«Սահմանադրությամբ բռնապետության տարրեր ամրագրած երկրի համար քաղաքացիական դժգոհության ձայնն առ ոչինչ է։ Աթեշյանն իր հերթին հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ՝ շատ լավ հասկանալով, որ այնտեղ միայն թուրքանպաստ լուծում է հնարավոր»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են հենց Աթեշյանի խնդրին. Հացպանյան
- Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
- Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
- «Ագոս»-ի սյունակագիր. Աթեշյանի կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Թուրքիայի հայազգի պատգամավորները մեղադրում են Աթեշյանին
- Մայր Աթոռ. Տեղապահի ընտրությամբ դադարեցվում են Աթեշյանի լիազորությունները
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Աթեշյանն անելիք չունի հայության շարքերում. գրականագետ
- Արամ Աթեշյանը այս օրերին Հայաստան չի ժամանելու. Մայր Աթոռ
- Գ. Արշակյան. Աթեշյանն իր քայլով ապացուցեց, որ հայությունն այսօր էլ սարսափած է ապրում
- Փոստանջյանը Աթեշյանի հայտարարությունը դավաճանական քայլ է համարում
- Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան