«Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում»
Լեզվի պետական տեսչության փակումը սխալ է, շատ կարևոր հարցեր է այն լուծում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե տեսչությունը հաճախ չի կատարում իր պարտականությունները և ձևական բնույթ է կրում, Խուդոյանը պատասխանեց. «Այդ դեպքում կառույցը չպիտի փակել, որը տրամաբանորեն պետք է, այլ մտածել ինչպես անել, որ այն ճիշտ աշխատի»:
Հայաստանի գրողների միության նախագահի կարծիքով՝ մեր լեզվամտածողությունն ահագնորեն աղճատվում է, գռեհկանում է:
«Շատ պաշտոնատար անձանց ելույթները լսելով, տեսնում ենք, որ անգամ կամք չունեն փոխելու իրենց լեզվամտածողությունը, ջանք չեն գործադրում: Նախ և առաջ պետք է մտածենք լեզուն մաքրելու մասին: Այսօր մենք պահանջ ունենք նման մարմնի: Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում: Ագրեսիվ մեթոդներից վերանանք և գանք ճիշտ հայտարարի»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան