«Չելսին» Անգլիայի չեմպիոն է դարձել
Լոնդոնի «Չելսի» ֆոիտբոլային ակումբը 37-րդ տուրում հաղթել է «Վեստ Բրոմվիչին» և ժամկետից շուտ ապահովել են տեղը առաջին հորիզոնականում 2016/17 առաջնության արդյունքով:
Խաղն ավարտվել է 0:1 հաշվով: Միակ գնդակը 82-րդ րոպեին խփել է պորտուգալացի Միշի Բաթշուային:
Ռիա նովոստին գրում է, որ «Չելսին» 36 խաղում 87 միավոր է վաստակել և 10 միավորով առաջ անցել երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմից», որը դեռ երեք խաղ պետք է անցկացնի:
«Չելսին» Անգլիայի չեմպիոն էր հռչակվել նաև 1954/55, 2004/05, 2005/06, 2009/10 և 2014/15 առաջնություններում: