
Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսի Քաբուն թաղամասի նկատմամբ վերահսկողությունը
Դամասկոսի արևելյան արվարձանի Քաբուն թաղամասն ամբողջությամբ ազատված է զինյալներից և գտնվում է սիրիական բանակը վերահսկողության տակ,- գրում է «Ռիա նովոստի»-ն։
«Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոսի Քաբուն թաղամասի նկատմամբ»,- հայտնել է սիրիական հեռուստաընկերությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Կառավարական ուժերը ավելի քան մեկ ամիս Քաբունում ակտիվ ռազմական գործողություններ էին իրականացնում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ և ոչնչացրել են հրազենային կրակակետերը, որից զինյալները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերը։