Աճուրդներում վաճառված ամենաթանկ հնաոճ իրերը
Ոմանք հին առարկաները համարում են ոչ այլ ինչ, քան ուղղակի սպասք և կահույք: Մյուսների համար նման առարկաներն անգնահատելի են: Սակայն աճուրդում ամեն ինչ իր գինն ունի: kulturologia.ru-ն ներկայացել է աճուրդում վաճառված ամենաթանկարժեք անտիկվար իրերը:
Նապոլեոն Բոնապարտի սառը զենքը (6 500 000 դոլար)
Նապոլեոն Բոնապարտն ճակատամարտ գնալուց իր հետ վերցնում էր ատրճանակն ու այս սառը զենքը, որը պատրաստված է եղել հատուկ նրա համար և մեկ օրինակով: Այն սերնդեսերունդ փոխանցվել է Բոնապարտի ընտանիքի անդամներին, 1978 թ. ճանաչվել է Ֆրանսիայի ազգային արժեք: 2007 թվականին Նապոլեոնի սառը զենքը վաճառվել է աճուրդում 6,5 միլիոն դոլարով:
Լյուդովիկ XV արծաթե ապուրամենը (10 287 500 դոլար)
Այն պատրաստված է 1733 թվականին Լյուդովիկ 15-րդի համար: Վաճառվել է 1996 թվականին 10 287 500 դոլարով՝ նախնական գնից երեք անգամ ավելի:
Գլխազարդ՝ ադամանդով և զմրուխտով (12 100 000 դոլար)
Զարդարված է 11 եզակի զմրուխտով և դեղնականաչավուն ադմանադներով: Այն եղել է գերմանացի արքայադուստր Կատարին Հենկել ֆոն Դոններսմարկինը: Վաճառվել է Sotheby’s աճուրդում 2011 թ. 12,1 միլիոն դոլարով:
Մին դինաստիայի ոսկե եռոտանին (14 800 000 դոլար)
Այն նմանատիպ 8 անտիկվար իրերից մեկն է, որը հասել է մեր օրեր: Եռոտանին օգտագործվել է Սյուանդե կայսեր կողմից 1399-1435 թվականներին:
Մարտական եղջերափող (Օլիֆանտ) (16 100 000 դոլար)
Արված է փղոսկրից: Վրան պատկերված է որսորդական տեսարան:
Լեոնարդո դա Վինչիի «Լեստերյան կոդեքսը» (30 800 000 դոլար )
Թոմաս Կոկսը՝ գրաֆ Լեստերը, գնել է այդ հնագույն գիտական փաստաթուղթը 1719 թվականին: Ձեռագիրը կազմված է 18 թղթից: Այնտեղ ներկայացված են Լեոնարդո դա Վինչիի գրառումները բնության, ջրի հատկությունների, Լուսնի մակերեսի մասին: Գիրքը կարելի է կարդալ միայն հայելու օգնությամբ:
«Բադմինտոն» գրասենյակային կահույք (36 000 000 դոլար)
Երկու անգամ սահմանել է ռեկորդ՝ աճուրդներում վաճառվելով ամենաթանկը: 1990 թվականին արժեքը կազմել է 16,6 միլիոն դոլար, 2004-ին՝ 36 միլիոն դոլար: Այն պատրաստվել է 1726 թվականին Ֆլորենցիայից մի կոմսի պատվերով: Սև փայտից և ոսկեզօծ բրոնզից 3,6 մետրանոց պահարանը վարպետը պատրաստել է 6 տարում:
Չինական ծաղկաման՝ Ցին դինաստիայից (83 000 000 դոլար)
Չինական այս ծաղկամանը համարվում է աճուրդներում վաճառված ամենաթանկ առարկան: 40 սմ ճենապակե ծաղկամանը պատահական հայտնաբերվել է Լոնդոնի տներից մեկում: Սկզբում այն գնահատվել է 1000 ֆունտ ստերլինգ, բայց երբ փորձագետները հաստատել են, թե իրականում ինչ է, արժեքը հասել է մինչև 1 միլիոնի: Չինական ծաղկամանը թվագրվում է 18-րդ դարի կեսերով: Նմանատիպ իրերից տարբերվում է իր բարդ նախշերով: 2010-ին այն գնել են 83 միլիոն դոլարով: