Հասարակություն 13:02 13/05/2017 Հայաստան

Համակարգչային վիրուսի զոհ են սկսել դառնալ նաև հայաստանցիները

Wycript կրիպտովիրուսից հիմնականում տուժել են ռուսաստանցիները, բայց Հայաստանից էլ արդեն զոհեր կան: Տեղեկատվական անվտագության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց՝ տուժածները շատ չեն, բայց ժամանակի ընթացքում կավելանան:

«Զոհերի  80 տոկոսը Ռուսաստանում են: Խնդիրն այն է, որ վիրուսը շատ արագ է տարածվում, խոցում է լուրջ կառույցներ՝ հիվանդանոցներ, նախարարություններ»,-ասաց Մարտիրոսյանը:

Տուժածներին չի ճանաչում, սակայն կան լաբորատորիաներ, որոնք տվյալներ են հրապարակում տարբեր երկրներից:

Մասնագետը բացատրում է, որ այս վիրուսը խոցում է այն համակարգիչները, որոնց վրա Windows է ու մարտից չեն թարմացվել:

«Դեռ մարտին Microsoft-ը խոցելիությունը փակել է: Վիրուսի այսչափ արագ տարածումը ցույց է տալիս, որ բավականին լուրջ կառույցներ թարմացումներ չեն արվում: Վարակում են, կոդավորում են ֆայլերը և գումար են պահանջում, որ ապակոդավորեն: Զուտ բիզնես պրոեկտ է»,-ասաց նա:

Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս, խուսափել անծանոթ ֆայլերը բացելուց. «Կից՝ attachment ֆայլ է լինում հիմնականում՝ word  կամ excel, մարդիկ առանց իմանալու բացում են, իրենց ձեռքով վիրուսը դնում են իրենց մոտ»:

Նա հորդորում է չբացել անծանոթ նամակները, զիպ արած ֆայլերը, մերժել անծանոթ ծրագրեր քաշելու ու համակարգչում տեղադրելու առաջարկը, մերժել նաև ՝ word  կամ excel ֆայլերին մակրոս միացնելու առաջարկը: Չվարակվելու համար նա առաջարկում է թարմացնել Windows-ը, վերջին թարմացումը փրկում է վիրուսից Windows 10-ը չի վարակվում,  և անցնել Linux-ի կամ macOS-ի:

«Մենք այս առումով լուրջ խնդիր ունենք, որովհետև Հայաստանն աշխարհում ամենաշատ ոչ լիցենզիոն Windows օգտագործողների թվում է: Ոչ լիցենզիոներն էլ են տարբեր, կան որ թարմացում ունենում են, բայց շատերը ափդեյթն անջատում են ու որպես հետևանք դառնում են խոցելի: Էլ չասեմ, որ բնակչության 20 տոկոսն XP է օգտագործում, որը չի էլ պաշտպանվում, փլավքամիչի պես ծակ է»,-ասաց նա:

Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի տեխնիկական ղեկավար Անդրանիկ Վարդանեանը բացատրեց, որ սա հաքերային հարձակում չէ, սպեցիֆիկ թիրախներ չկան: իրենց նպատակը փող աշխատելն է:

Մասնագետը խորհուրդ է տալիս WannaCry Randsomware կրիպտովիրուսը շրջանցելու համար
«անջատել RDP-ն համացանցի համար և անջատել Network-ի SMB պրոտոկոլի առաջին վարկածը՝ SMBv1, PowerShell-ում գրելով՝  Set-SmbServerConfiguration -EnableSMB1Protocol $false
կամ Set-ItemProperty -Path “HKLM:\SYSTEM\CurrentControlSet\Services\LanmanServer\Parameters” SMB1 -Value 0 –Force
կամ էլ ռեգիստրներով՝ HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Services\LanmanServer\Parameters, SMB1-ի արժեքը դնել 0»:

«Վիրուսի նման տեմպով տարածումը ցույց տվեց, որ մարդիկ դեռ անփույթ են՝ Հայաստանի դեպքում հատկապես: Չենք սովորել, որ թարմացումներ ստանալու համար մարդիկ պետք է առնեն Windows:  Եթե մեկն ունի նորմալ Windows ու թարմացումներն անում է, ապա ընդհանրապես խնդիր չունի: Բացի այդ՝ Ազգային անվտանգության գործակալության (NSA) հանրային գործիքներն բաց դրված են, պետք է բոլոր մասնագետներով աշխատել ու ասել, որ ժողովուրդ պետք է հետևել այս գրածներին»,-ասաց Վարդանեանը:

Նրա խոսքով, Microsoft-ը ամիսներ առաջ՝ մինչ ասյ խնդրի ի հայտ գալը թարմացում էր ուղարկել իր հաճախորդներին, այսինքն իր գործը շատ վաղուց շատ լավ կատարել է:
Հետևելով դրսի արձագանքներին, մասնագետը նկատել է, որ եվրոպական երկրներին էլ չի հաջողվել խուսափել խնդրից:

«Մեծ Բրիտանիայի տրավմայի հիվանդանոցներից մեկի աշխատակիցը գրել էր, որ վիրուսի հետևանքով չեն կարողանում աշխատեցնել անգամ բժշկական գործիքները դրանք կախվել են:
Համակարգչից օգտվողն շատ հեշտ է տեղեկանում, իր սարքավորման վիրուսոտման մասին. «Միանգամից էկրանին գրում է, որ ձեր ֆայլերն արդեն գաղտնագրել են, բանալին միայն գաղտնագրողի մոտ է, պետք է վճարել 300-600 դոլար, որպեսզի ձեր ֆայլերը վերադարձնեն: Ուրիշ որևէ այլ գործողություն թույլ չեն տալիս իրականացնել: Հայաստանում արդեն մի քանի հոգի վարակվել են, պետական մարմիններ ցանկում չկան, առանձին օգտագործողներ են, հանրային IP ունեցողներ»,-ասաց մասնագետը, ավելացնելով, որ այս պահին մասնագետները ապակոդավորման որևէ լուծում չեն գտել:

Տարբեր աղբյուրների համաձայն, հարվածի տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ինդոնեզիայի, Վիտնամի, Ճապոնիայի, Ֆիլիպիների համակրգչային համակարգներ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}