Աշոտյան. Մեր հյուրընկալությունը չի կարելի չարաշահել
«Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց այդ հյուրընկալությունը չի կարող չարաշահվել»: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Մուտք գործել ՀՀԿ շտաբներ, ենթաշտաբներ առանց այդ տարածքում գտնվելու որևէ քաղաքական, բարոյական իրավունքի, քաղաքացիական չէ: Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ինչպես ինքը ասում է, ապա իրավական պետության ներսում, ինչպես որ խոսում են մեր լիբերալները, պետք էր անհապաղ ահազանգել ոստիկանություն, որպեսզի գան ու ուսումնասիրեն խնդիրը: Բռնի կերպով մտնել կուսակցության ենթաշտաբ, չի կարելի, որովհետև այնուհանդերձ դա հանրային տարածք չէ, կուսակցության կողմից վարձակալած տարածք է»,-ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն նման «ներխուժումները» դիտում է որպես խոչընդոտ ՀՀկ գործունեությանը:
«Նորից կրկնեմ, որ ոչ ոք չի արգելում ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես ՀՀ օրենսդրության պարագայում ընտրողների ցուցակները բաց են, հրապարակված են, կարող են տպվել ու կառուցվել ցանկացած շտաբում ցանկացած քաղաքական ուժի կողմից»,-ասաց Աշոտյանը, կարծիք հայտնելով, որ ուժերը պետք է կատարեն իրենց ընտրողների մոբիլիզացիա, նախնական հաշվառում, պոտենցիալ ընտրողներին թիրախավորի:
«Սա նորմալ, ընդունված, քաղաքակիրթ, օրենքով չարգելված ընտրական տեխնոլոգիա է: Ես ցավում եմ, որ միջադեպն ուղեկցվել է տիկին Զաուրհու դստեր առողջության հետ կապված խնդիրներով, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Կարծում եմ, պետք է ընդգծել, որ երեխաներին, անկախ իրենց տարիքից, քաղաքական գործընթացում ներգրավելը, հատկապես նման ձևով, որպես հայ ավանդական ծնող եմ ասում այնքան էլ ողջունելի չէ»,-ասաց նա:
Նա նշեց, որ դա դիտարկել են որպես ՀՀԿ գործունեությանը խոչընդոտելու փորձ, զարմացած է, որ մասնագիտութմաբ իրավաբան Փոստանջյանը իրավական քայլերի չի դիմել, «փորձել է հրահրել նման միջադեպ, որի հետևանքով տուժել է իր դուստրը»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. «Ընտրություններն անցել են բարձր մակարդակով»
- Արմեն Աշոտյան. Ցածր մասնակցությունն այս ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան