Արմեն Աշոտյան. «Ընտրություններն անցել են բարձր մակարդակով»
Ուզում եմ փաստել, որ և քարոզարշավը, և ընտրություններն անցել են բարձր մակարդակով, որպեսզի ապահովեն մեր քաղաքացիների համար ընտրության գիտակցված հնարավորություն»: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ վստահություն հայտնելով, որ ընտրությունների ամփոփումը նույնպես անցնելու է հավուր պատշաճի:
«Հույս ունենք, որ մեր մրցակիցներն այլևս չեն դիմի քարոզչական ու հակաքարոզչական հնարքների, որոնք բացարձակ կապ չունեն ընտրությունների հետ, որոնք ընտրությունները ստվերելու ու սեփական քարոզչությունն իրականացնելու ոչ այնքան հաջողված ձևեր կարող են դիտվել: Մեր թիմն այսօր աշխատել է ՀՀ օրենքի շրջանակում»,-ասաց նա:
Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցված եզակի միջադեպերը տհաճ են։
«Մենք ցավ ենք ապրում այդ միջադեպերի համար։ Սակայն այդ միջադեպերը իրենց եզակի բնույթով ու բովանդակությամբ չեն կարող ստվերել ընտրությունների որակը, ըստ մեզ: Ընտրություններն անցել են բարձր մակարդակով։ Հետևաբար ընտրությունների արդյունքը կլինի երևանցիների որոշման լեգիտիմ արդյունք և սպասենք բոլորս արդյունքների հրապարկմանը, որպեսզի փաստենք, որ Երևանն ունի զարգացման ծրագիր գալիք 5 տարիների համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին