ԿԸՀ. Ժամը 17:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 34.52 տոկոսը
Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ: Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 290 հազար 737 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 34.52 տոկոսը: Հիշեցնենք, որ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 147: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Տեղեկատվություն՝ ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 84 հազար 522, քվեարկության մասնակիցների թիվը՝ 32 հազար 538 կամ 38.5%
Ավան վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 39 հազար 848, քվեարկության մասնակիցների թիվը՝ 18 հազար 616 կամ 46.72 տոկոս
Արաբկիր վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 573, քվեարկության մասնակիցների թիվը՝ 31 հազար 268 կամ 32.72 տոկոս
Դավթաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 32 հազար 356, քվեարկության մասնակիցների թիվը՝ 11 հազար 637 կամ 35.97 տոկոս
Էրեբունի վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 93 հազար 154, քվեարկության մասնակիցների թիվը՝ 32 հազար 569 կամ 34.96 տոկոս
Կենտրոն վաչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 855, քվեարկության մասնակիցների թիվը՝ 30 հազար 166 կամ 31.47 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 107 հազար 779, քվեարկության մասնակիցների թիվը՝ 29 հազար 752 կամ 27.6 տոկոս
Նոր Նորք վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 100 հազար 481, քվեարկության մասնակիցների թիվը՝ 33 հազար 939 կամ 33.78 տոկոս
Նորք Մարաշ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 10 հազար 700, քվեարկության մասնակիցների թիվը՝ 4 հազար 508 կամ 42.13 տոկոս
Նուբարաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8133, քվեարկության մասնակիցների թիվը՝ 3 հազար 580 կամ 44.2 տոկոս
Շենգավիթ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 114 հազար 935, քվեարկության մասնակիցների թիվը՝ 46 հազար 237 կամ 40.23 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 58 հազար 811, քվեարկության մասնակիցների թիվը՝ 15 հազար 927 կամ 27.08 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան