Փաշինյան. Ընտրողների պասիվություն է նկատվում
Խորհրդարանական ընտրությունների համեմատ այսօր ընտրողների պասիվություն է նկատվում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Դրա վերաբերյալ երկու մեկնաբանություն կա՝ պոզիտիվ ու նեգատիվ: Նեգատիվն այն է, որ մարդիկ մնացել են տանը ու չեն ցանկանում մասնակցել ընտրությանը, պոզիտիվը՝ վերջին օրերի գործողությունների արդյունքում մեզ հաջողվել է որոշակիորեն դանդաղեցնել ընտրակաշառքի բաժանումը, մեքենան չի կարողացել ամբողջ թափով անել իր աշխատանքը»,-ասաց Փաշինյանը:
Քաղաքապետի թեկնածուն կոչ արեց անպայման գնալ ու մասնակցել ընտրությանը, իսկ ովքեր մասնակցել են, թող հորդորեն այդպես վարվել նաև իրենց հարազատները ու բարեկամները:
«Ես կարծում եմ, որ այսօր ռեալ հնարավորություն կա, որ ընտրողը մայիսի 14-ը դարձնի քաղաքական ու քաղաքացիական հաղթանկի տոն»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին