«Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Նման հայտարարություն է տարածել «Ելք» դաշինքի լրատվական ծառայությունը:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում են մի քանի դեպքեր, երբ դաշինքի անդամների կարծիքով, ընտրախախտումներ են գրանցվել: Մասնավորապես նշվում է, որ իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ:
«Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ 6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ»:
«Ելք»-ից նշում են նաև. «Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։ 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։ Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)»: