7/28 ընտրատեղամասում խոշորացույց չկար
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/28 ընտական տեղամասում ժամը 08:40 դրությամբ քվեարկել է 57 ընտրող:
Այստեղ օրվա ընթացքում իրենց քաղաքացիական պարտքը պետք է կատարեն ավելի քան 1900 ընտրող:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Սարգսյանն ասաց, որ միջադեպեր չեն գրանցվել, մթնոլորոտը հանգիստ է, տեղամասում կան դիտորդներ և վստահված անձիք:
«Երկիր Ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի վստահված անձիք Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ այս պահի դրությամբ որևէ խախտում, միջադեպ, կուտակում չեն արձանագրել:
Panorama.am-ի թղթակցի՝ տեղամասում գտնվելու պահին, քվեարկության էր եկել տարեց մարդ, ով տեսողության խնդիր ուներ: Նա խնդրեց իրեն օգնել կամ խոշորացույց տրամադրել: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս անգամ իրենց խոշորացույց չեն տվել, իրենք էլ օգնելու իրավունք չունեն: Տարեց մարդուն քվեախուց ուղեկցեց ընտրողներից մեկն՝ իր քվեարկությունը կատարելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա