
Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են. ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ
Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են այն առումով, որ մինչև քվեարկության օրը ստացվել է երկու դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
Նա նշեց, որ երկուսն էլ ներկայացված է եղել ընտրություններին մասնացող քաղաքական ուժերից մեկի կողմից:
«Դիմումներից մեկը վերաբերում էր մեկ այլ քաղաքական ուժի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, մյուսով էլ առաջարկվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնարկել օպերատիվ միջոցներ կանխելու համար հնարավոր խախտումները»,- ասաց Լ. Հակոբյանը:
Նրա խոսքով, երկու դիմումներն էլ մերժվել են մայիսի 12-ին հրավիրված ԿԸՀ նիստի արդյունքներով ընդունված որոշումներով: