Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարւհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, հայտնի միջադեպից հետո, երբ վերադարձել է շտաբ, գումատ է, գլխապտույտ և սրտխառնոց ունեցել։ Լրագրողների հետ զրւյցում այսօր այս մասին ասաց մասնագիտությամբ նեյրովիրաբույժ, «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Մարինա Խաչատրյանը։
«5 րոպեի ընթացքում վիճակի վատացում նկատեցի, և Լիլիթի մոտ փսխումներ սկսեցին, ինչն ակնհայտորեն խոսում էր գանգային վնասվածքի մասին։ Սակայն, որպեսզի իրական և անկողմնակալ գնահատական լինի, մենք շտապօգնություն հրավիրեցինք։
Շտապօգնության բժիշկը նույնպես գլխուղեղի ցնցում ախտորոշեց, և մենք Լիլիթին շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Այս պահին էլ նա այնտեղ է, հիվանդանոցում հաստատվել է գլխուղեղի ցնցում ախտորոշումը և բացի գլխուղեղի ցնցումից՝ վերին վերջույթների և ուսագոտու շրջանում կային բազմաթիվ քերծվածքներ ու կապտուկներ։
Լիլիթը նշում էր, որ ունեցել է գիտակցության կարճատև կորուստ, սակայն հիշում էր դրվագներ, երբ իրեն բռնի ուժով հրելուց գլուխը հարվածել էին մեքենայի դռանը և սենյակի պատին»,- նշեց բժշկուհին։
Հարակից հրապարակումներ`
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան