Ընտրատեղամասերը փակվեցին
Ժամը 20:00-ին փակվեցին ընտրական տեղամասերի դռները: Այդպես է պահանջում Ընտրական օրենսգիրքը: Այսօր երևանցիները ընտրում էին քաղաքապետ և ավագանի: Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 8-ին:
Վերջին տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների 34.52 տոկոսը: Մեկ ժամ անց ԿԸՀ-ն կհրապարակի մասնակցության ցուցանիշը՝ ժամը 20:00-ի դրությամբ:
Ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի ընտրական ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի»-ն, որի ընտրական ցուցակը գլխավորում էր Զարուհի Փոստանջյանը և «Ելք» դաշինքը, որը քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը ժամը 18-ի դրությամբ ստացել է 41 ահազանգ
- ԿԸՀ. Ժամը 17:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 34.52 տոկոսը
- Փաշինյան. Ընտրողների պասիվություն է նկատվում
- ԿԸՀ. Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 25.4 տոկոսը