Նախնական տվյալներ. Երևանում քվեարկել է ընտրողների 40.99 տոկոս
Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը:
Նախնական տվյալները ներկայացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Տվյալները ստացվել են էլեկտորանային եղանակով:
Հիշեցնենք, որ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 147: Քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-ին:
Տեղեկատվություն՝ ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 84 հազար 522, քվեարկության մասնակիցների թիվը՝ 38 հազար 279 կամ 45.29 տոկոս
Ավան վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 39 հազար 848, քվեարկության մասնակիցների թիվը՝ 21 հազար 021 կամ 52.75 տոկոս
Արաբկիր վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 573, քվեարկության մասնակիցների թիվը՝ 37 հազար 105 կամ 38.82 տոկոս
Դավթաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 32 հազար 356, քվեարկության մասնակիցների թիվը՝ 14 հազար 131 հազար կամ 43.67 տոկոս
Էրեբունի վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 93 հազար 154, քվեարկության մասնակիցների թիվը՝ 37 հազար 916 կամ 40.70 տոկոս
Կենտրոն վաչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 855, քվեարկության մասնակիցների թիվը՝ 36 հազար 925 կամ 38.52 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 107 հազար 779, քվեարկության մասնակիցների թիվը՝ 35 հազար 874 կամ 33.28 տոկոս
Նոր Նորք վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 100 հազար 481, քվեարկության մասնակիցների թիվը՝ 41 հազար 236 կամ 41,04 տոկոս
Նորք Մարաշ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 10 հազար 700, քվեարկության մասնակիցների թիվը՝ 5 հազար 422 կամ 50.67 տոկոս
Նուբարաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8133, քվեարկության մասնակիցների թիվը՝ 4 հազար 283 կամ 52.66 տոկոս
Շենգավիթ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 114 հազար 935, քվեարկության մասնակիցների թիվը՝ 53 հազար 493 կամ 46.54 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 58 հազար 811, քվեարկության մասնակիցների թիվը՝ 19 հազար 541 կամ 33.23 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ժամը 17:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 34.52 տոկոսը
- ԿԸՀ. Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 25.4 տոկոսը
- Ժամը 11:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 11,19 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան