9/23 և 9/22 ընտրական տեղամասերում անջատել են հոսանքը, ձայների հաշվարկը չեն սկսել
Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ ավագանու ընտրություններ: Ժամը 20:00 -ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը:
Կենտրոն վարչական շրջանի «Արեգնազան» կրթահամալիրում տեղակայված 9/23 և 9/22 ընտրական տեղամասերը նույնպես փակվել են, սակայն այստեղ անջատել են էլեկտրամատակարարումը և ձայների հաշվարկը դեռ չեն սկսել:
Լրացված (20:37)
Panorama.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ 9/23 ընտրատեղամասում մոմի լույսի տակ սկսվեց ձայների հաշվարկը:
Ինչ վերաբերում է 9/22 ընտրատեղամասին, ապա այնտեղ ձայների հաշվարկը դեռ չի սկսվել: Սպասում են, որ էլեկտրամատակարարումը վերականգնվի:
21:05-ին ընտրատեղամասերում էլեկտրականությունը վերականգնվեց, ինչին ներկաներն արձագանքեցին ուրախ բացականչությամբ։
21։19
9/23 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական տվյալներով 258 քվե ստացել է ՀՀԿ-ն, 155՝ «Ելք» դաշինքը, 69-ը՝ «Երկիր ծիրանի»-ն, 18 քվեաթերթիկ ճանավել է անվավեր:
Հարակից հրապարակումներ`
- 9/23-9/22 ընտրական տեղամասեր. Այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են նորմալ, առանց միջադեպերի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան