Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը պատրաստ է շահագործման
Ավարտվել են Շուշի քաղաքի մշակութի և երիտասարդության կենտրոնի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Արցախի քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ, Արցախի մշակույթի մայրաքաղաք Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցումն անհրաժեշտ էր բոլոր առումներով: Շենքում բացակայում էին նույնիսկ ամենատարրական պայմանները:
Վերանորոգման աշխատանքներից հետո ստեղծվել են բոլոր այն հարմարությունները, որոնք կնպաստեն Շուշիի մշակութային կյանքի զարգացմանը: Այստեղ իրենց գործունեությունն են ծավալում Մ.Խանդամիրյանի անվան թատրոնը, տիկնիկային թատրոնը, երգի, պարի և արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են փորձասենյակները, հանդերձասրահները, ադմինիստրատիվ սենյակները: Ձայնակլանիչ համակարգով ու լուսային տարբեր էֆեկտներով վերափոխվել, բոլորովին ժամանակակից տեսք են ստացել 368 տեղանոց դահլիճն ու բեմահարթակը, այն համապատասխանեցվել է արդի չափանիշներին: Շուշիի հին մշակույթի կենտրոնից` այլևս հիշողություն է մնացել:
Հակահրդեհային նորմերը պահպանելու համար, այստեղ է հրավիրվել «Երևան հրշեջ» ՍՊԸ-ն: Հետագայում արտակարգ պատահարներից խուսափելու համար հրակայուն նյութ է օգտագործվել շենքի տարբեր հատվածներում:
Կենտրոնում արդեն պատրաստ են բացման արարողությանը` հանդիսատեսին ներկայանալու հետաքրքիր ներկայացումներով ու մշակութային ծրագրերով: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել մինչև ընթացիկ ամսվա վերջ: Իրականացվել է բակի ասֆալտապատում և բարեկարգում: Այս պահի դրությամբ կատարվում են մաքրման ու կահավորման աշխատանքներ:
Մշակույթի և երիտասարդական կենտրոնի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Կապալառուն է «Խաչեն» ՓԲԸ, պատվիրատուն` ՝աղաքաշինության նախարարությունը:
Լուսանկարները՝ նախարարության պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան