
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: