Արմեն Աշոտյան. Ցածր մասնակցությունն այս ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է
«Սրանք ՏԻՄ ընտրություններ են ու ցածր մասնակցությունը կարող է լինել ևս մեկ հանգամանք փաստելու, որ ՏԻՄ ընտրությունները թեև իրենց ձևով քաղաքական են, այնուհանդերձ իրենց բովանդակությամբ քաղաքական չեն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, ցածր մասնակցությունն այս ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է:
«Թեպետ մենք կուզենայինք, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր»,-ասաց նա:
Նրա խոսքով, երևանցին ընտրել է Երևանի զարգացման ծրագիրը, կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումն ու տարբեր խնդիրների լուծումը:
Հիշեցնենք, որ ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 34.52 տոկոս:
«Երևանցիների քաղաքացիական կամքի վրա ոչ մեկ չի բռնացել: Եվ թեպետ մեկնաբանություններն այնպիսին են, որ ցածր մասնակցությունն ի վնաս իշխանությունների է, այնուհանդերձ փաստենք, որ ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց կտա, որ թե այս արդյունքը ինչի հետևանք էր»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ ՀՀԿ-ի մրցակից ուժերը չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը, գրավել երևանցիների սրտերը:
«Գուցե մի քիչ առաջ եմ անցնում, եթե արդյունքների հրապարակումից հետո իմ ասածը չհամապատասխանեց իրականությանը, կարող եք գիշերվա ցանկացած ժամին զանգել և ասել, որ ձեր ասածով չեղավ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրատեղամասերը փակվեցին
- ԿԸՀ. Ժամը 17:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 34.52 տոկոսը
- ԿԸՀ. Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 25.4 տոկոսը
- Ուշի-ուշով հետևում և ուսումնասիրության առարկա ենք դարձնում խախտումների մասին ցանկացած հաղորդագրություն. ԿԸՀ նախագահ
- Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են. ԿԸՀ Իրավաբանական վարչության պետ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում