Էմանուել Մակրոնը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պարտականությունները:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Ֆրանսուա Օլանդից Մակրոնին իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր Ելիսեյան պալատում: Նախատեսվածից ավելի տևած բանակցություններից հետո Օլանդը լքել է երկրի ղեկավարի նստավայրը:
Նորանշանակ նախագահը մնացել է պալատում, որպեսզի մասնակցի հանդիսավոր միջոցառմանը: Երբ երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հրապարակել է մայիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, Մակրոնը պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի նախագահ:
«Մայիսի 7-ին ֆրանսիացիներն արեցին իրենց ընտրությունը: Պատասխանատվությունը, որն ընկել է ինձ վրա, պատիվ է, և ես հասկանում եմ դրա կարևորությունը: Աշխարհը և Եվրոպան ավելի, քան երբևէ Ֆրանսիայի կարիքն ունեն»,- այս խոսքերով է սկսել Մակրոնը նախագահի պաշտոնում իր առաջին ելութը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին