Մենք բոլոր շտաբերի մոտ էլ ուշադիր ենք. Ոստիկանապետ
«Քվեարկել եմ հանուն կայունության»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Հարցին, թե Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, նա չմանրամասնեց:
Լրագրողների հարցին, թե ընդդիմադիրներն ասում են, որ այս օրերին ոստիկանությունը պետք է ՀՀԿ շտաբերի մոտ հերթապահի, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի, կարիքը տեսնո՞ւմ եք, Վ. Գասպարյանն ասաց. «Մենք բոլոր շտաբերի մոտ էլ ուշադիր ենք՝ սկսած Հանրապետականից, վերջացրած ծիրանի հա՞, «Երկիր Ծիրանի»»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին