«Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել». դատախազության ներկայացուցիչ
«Աշխատանքային խմբի տեսադաշտում է այդ տեսանյութը։ Դրա հետ կապված ոստիկանության Նոր նորքի բաժնում քաղաքացու կողմից տրվել է հաղորդում։ Տեսանյութի հետ կապված համապատասխան ստուգողական գործողություններ կատարելուց հետո, նոր իրավական գնահատականի մասին կարող ենք խոսել»,- այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին Տարոն Մարգարյանի շտաբից ուժով դուրս բերելուն։
Նրա խոսքով՝ այս պահին վաղ է իրավական հարթության մեջ դատողություններ կատարել, երբ որ կնախապատրաստեն համապատասխան նյութեր, ձեռք կբերվեն որոշակի փաստական տվյալներ, դրանց համակցության արդյունքում հնարավոր կլինի որոշակի իրավական գնահատական տալ։
«Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել։ Ոստիկանության գործողությունները, իհարկե, իրավաչափ էին: Այն ինչ տեղի ունեցավ այնտեղ, շտաբից դուրս հրավիրելու՝ շտաբում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ես կարծում եմ, համենայն դեպս քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էին։ Թեկնածուն բերման չի ենթարկվել»,-ներկայացրեց նա՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություն կտա հաջորդ ասուլիսին։
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանի դստերը ոստիկանություն տեղափոխող մեքենան ճանապարհին փչացել է
- ՀՀԿ նախընտրական շտաբը կոչ է անում ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին