Ֆրանսիան պատրաստվում է նորընտիր նախագահի երդմնակալությանը
Փարիզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները կապված նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողության հետ: Այսօր Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես իշխանությունը փոխանցելու է Մակրոնին:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ ավանդույթի համաձայն Օլանդը հանդիպելու է իր հաջորդին կարմիր գորգի վրա՝ Ելիսեյան պալատի առջև, ինչից հետո նրանք ներս են մտնելու, որտեղ նա նոր նախագահին հայտնելու է «մի շարք պետական գաղտնիքներ»: Դրանից հետո Մակրոնը գնալու է Փարիզի քաղաքապետարան, որտեղ նրան ընդունելու է քաղաքապետը:
Ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, որ ակնկալում է իշխանության փոխանցումը կլինի «պարզ և ընկերական միջավայրում»:
«Ես չեմ հանձնում իշխանությունը քաղաքական հակառակորդի, դրա համար ամեն ինչ ավելի հեշտ է»,- ասել էր նա:
Երկուշաբթիից ոչ ուշ Մակրոնը պետք է հայտարարի վարչապետի անունը: Կառավարությունը պետք է ձևավորվի մինչև երեքշաբթի: Վաղը նա արդեն կկատարի իր առաջին պաշտոնական այցը Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Հարակից հրապարակումներ`
- Ժան-Կլոդ Յունկեր. Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել ԵՄ-ին
- Մակրոնի նախագահական առաջին այցը կլինի Բեռլին
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին
- Ֆրանսիան ունի նոր նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին