«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը խաղատանը երկու ժամում 500 հազար ֆունտ է կորցրել
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեին Ռունին 500 ֆունտ ստերլինգ է տարվել (642 հազար դոլար) խաղատանը՝ մեկ գիշերվա ընթացքում, - The Sun-ին հղում անելով՝ այս մասին գրում է
«Լենտա.ռու»-ն։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստը երկու ժամ է անցկացրել Manchester’s 235 Casino-ում, խաղացել է «ռուսական ռուլետկա» և «բլեք ջեք»։ Հաստատության այցելուներից մեկի խոսքով՝ Ռունին հաճախ էր դնում կարմիրի վրա և «կարծես թե գտնվում էր սեփական աշխարհում»։ Ականատեսը նաև նշել է, որ մարզիկը խմել է մի քանի շիշ գարեջուր, սակայն հարբած չի եղել։
The Sun-ը նշում է, որ անգլիացին օգտվել կնոջ բացակայությունից, ով երեք երեխաների հետ միասին ճամփորդում է Եվրոպայում։
2016/2017 խաղաշրջանում Ռունին Անգլիայի պրեմիեր-լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել է չորս գնդակ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նրա աշխատավարձը կազմում է շուրջ 300 հազար ֆունտ (386 հազար դոկար)։