Տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են. Տ.Մուկուչյան
Երևանում ձևավորված բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով կազմավորված է 474 ընտրական տեղամաս և քվեարկությունը կազմակերպում է տասը տարածքային ընտրական հանձնաժողով: Գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից բացակայել է տասնչորսը:
«Սահմանված կարգով և ժամկետով առավոտյան ժամը ութին բացվել են տեղամասերը»,-հավելեց ԿԸՀ նախագահը:
Նա հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցում է երկու կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք՝ ընդհանուր առմամբ կա 308 թեկնածու, որոնցից 98-ը կանայք են:
ԿԸՀ նախագահը նաև ասաց, որ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 17 տեղամասային կազմակերպություն՝ հինգ հազարից ավելի դիտորդով և մեկ միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդներով:
Հարակից հրապարակումներ`
- Սմբատյանը հիշեցնում է ընտրատեղամասերի ուղիղ հեռարձակման մասին
- Փոստանջյան. Մի քանի տեղամասերից հեռարձակումը չի գործում