«Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրամյա ծառեր են կտրել
Արշավական Գոռ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Դիլիջան Ազգային պարկ»-ում կտրված ծառերի նկարներ:
«Քայլել ենք կես ժամի չափ ու ամեն մետրին հսկայական, հարյուրամյա ծառեր էին տապալված` էնքան շատ են, որ հաշվելս էլ չեկավ: Փռթել ու անասունավարի թափել էին, որ հետո գան ու տանեն: Ու ամենախնդալուն էլ նա էր, որ ծառահատումները սկսվում էին հենց դեպի Հաղարծին վանք տանող ճանապարհից. եթե անտառապահը տեղյակ չի եղել, պարկի ադմինիստրացիան տեղյակ չի եղել կամ փայ չի ունեցել ու չի ունենալու, ուրեմն ոնց պիտի արդարացնի էդ անտեղյակությունը: Ոնց կարա բացատրի նման հսկայածավալ հատումների չնկատելու փաստը ու էն էլ ամենատուրիստական տեղում, էն էլ նման մասշտաբներով: Իրանք ընդհանրապես ինչով են զբաղված: Վերջերս, որ իմացա իրանց ամսական բյուջեն, աչքերս քյալլես թռան: Էդքան բյուջեով ես տաս էդքան տարածք կպահեմ»,- գրել է Գոռ Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան