Ժամը 11:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 11,19 տոկոսը
Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,19 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 147:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով:
Տեղեկատվություն՝ ըստ վարչական շրջանների՝
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 84 հազար 522, քվեարկության մասնակիցների թիվը՝ 10 հազար 578 կամ ընտրելու իրավունք ունեցողների 12,52 տոկոս
Ավան վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 39 հազար 848, քվեարկության մասնակիցների թիվը՝ 6932 կամ 17,40 տոկոս
Արաբկիր վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 573, քվեարկության մասնակիցների թիվը՝ 8283 կամ 8,67 տոկոս
Դավթաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 32 հազար 356, քվեարկության մասնակիցների թիվը՝ 3891 կամ 12,3 տոկոս
Էրեբունի վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 93 հազար 154 , քվեարկության մասնակիցների թիվը՝ 11 հազար 319 կամ 12,15 տոկոս
Կենտրոն վաչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 95 հազար 855, քվեարկության մասնակիցների թիվը՝ 7979 կամ 8,32 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 107 հազար 779, քվեարկության մասնակիցների թիվը՝ 10 հազար 686 կամ 9,91 տոկոս
Նոր Նորք վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 100 հազար 481, քվեարկության մասնակիցների թիվը՝ 10 հազար 430 կամ 10,38 տոկոս
Նորք Մարաշ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 10 հազար 700, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1329 կամ 12,42 տոկոս
Նուբարաշեն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8133, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1196 կամ 14,71 տոկոս
Շենգավիթ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 114 հազար 935, քվեարկության մասնակիցների թիվը՝ 17 հազար 144 կամ 14,92 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 58 հազար 811, քվեարկության մասնակիցների թիվը՝ 4489 կամ 7,63 տոկոս
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան