Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց, որ մարտական տրամադրություն ունի:
«Այսօր ամբողջ օրը մենք վերահսկելու ենք և ընտրատեղամասերից դուրս, և ներս, անցկացնելու ենք խմբերով ակցիաներ, որպեսզի մեր քաղաքացիները կաշկանդված չլինեն: Հորդորս է քաղաքացիներին՝ բոլորը գնան ընտրատեղամաս, որևէ ճնշման չենթարկվեն, հավատան, որ իրենք նույնպես գնում են մարտի, մարտի դաշտն այս քվեախցիկներն է, որտեղ ինքը մենակ է մնում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Նա նշեց, որ երեկ ունեցել են ահազանգ, որ բաժանվում է գումար, նաև գրիչներ:
«Մենք ամբողջ գիշեր դիտարկել ենք տեղամասերը, հայտնաբերել ենք 9/46 տեղամասի չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից: Ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի դաշտում, չգիտենք, թե ինչն է պատճառը: Զննել ենք բավականին ընտրատեղամասեր, շուրջ երևի 50 տոկոսում այդ պահարանները տեղում չէին: Պետք է լինեն այնտեղ, որտեղից տեսանելի լինեն տեսախցիկով դիտարկելիս»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Նրա խոսքով, քաղաքացին գնալով ընտրատեղամաս՝ իշխանություններին ասելու է ոչ:
«Մենք իշխանություններին տալիս ենք հնարավորություն, հումանիտար ճանապարհ, որպեսզի նրանք նահանջեն: Կարո՞ղ են օգտվել այս հնարավորությունից: Կարող են: Նրանք կշահեն, անցնցում կարող ենք այս բաժանումն իրականացնել, որովհետև բաժանումն անհրաժեշտութոն է բոլորիս համար՝ թե իրենց, թե մեզ համար: Այս բաժանման պահը հենց այսօր է»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին