ԿԸՀ-ն դիմում-բողոքներ չի ստացել. ԿԸՀ ներկայացուցիչ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ժամը 22:00-ի դրությամբ որևէ դիմում կամ բողոք չի ստացվել: ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր ժամը 08:00-ից սկսած և մինչ այս պահն աշխատում է իրավիճակային վերլուծության կենտրոնը, օրվա ընթացքում ստացվել է մոտ 5 տասնյակ հեռախոսազանգ, ուսումնասիրվել են բազմաթիվ լրատվական կայքերի հրապարակումներ:
«Այն տեղեկատվությունը, որ ստացվել է հեռախոսազանգերից, տեղեկատվական կայքերից, ուսումնասիրվել են, հանձանաժողովը փորձել է ձեռնարկել օպերատիվ միջոցներ՝ միջամտելու, շտկելու այն իրավիճակները, որոնք ներկայացված են եղել»,-ասաց Լ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ ստացված տեղեկատվության մի մասն ամբողջությամբ հերքվել է:
Նա նաև հայտնեց, որ, ի տարբերության ԱԺ ընտրություններին, այս անգամ քիչ են եղել այն զանգերը, որոնց շրջանակներում զանգահարողները պահանջում էին տրամադրել պարզաբանում տեղեկատվության նոր քվեակարգի հետ կապված