ՀՀԿ նախընտրական շտաբը կոչ է անում ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար
ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարություն է տարածել, որով հորդորում է իրենց մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբների բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից։
«Խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»,- ասված է հայտարարության մեջ: