Մուկուչյան. Անընկալելի բան է
Յուրաքանչյուր արարք պետք է գնահատվի կոնկրետ փաստական հանգամանքների ուսումնասիրմամբ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ նախընտրական շտաբում կատարված միջադեպին:
«Հատկապես քվեարկության օրը կուսակցության աշխատանքը կազմակերպվում է շտաբերի միջոցով: Ըստ էության, շտաբը հանդիսանում է մի տարածք, որտեղ կուսակցությունն իրականացնում է իր պասիվ ընտրական իրավունքի իրացումը»,-ասաց Մուկուչյանը:
Հանձնաժողովի նախագահն անընկալելի որակեց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ Մարգարյանի շտաբում կատարվածը:
«Անհասկանալի է, երբ որևէ մեկը մուտք է գործում շտաբ ու փորձում պարալիզացնել աշխատանքը»,-ասաց նա, ավելացնելով, որ այդ արարքը կգնահատվի, կորակվի, դրա վերաբերյալ կլինի գնահատական:
Հարակից հրապարակումներ`
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
- Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների նյութերը ՄԻՊ-ը կուղարկի ոստիկանություն՝ վարույթ սկսելու պահանջով
- Փոստանջյանի դստերը ոստիկանություն տեղափոխող մեքենան ճանապարհին փչացել է
- Փոստանջյան. Մի քանի տեղամասերից հեռարձակումը չի գործում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան