Դատախազությունն առանձնացրել է 9 մամուլի հրապարակում. Սևակ Հովհանիսյան
«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ողջ ընթացքում, քվերակության նախորդ օրը և քվեարկության օրը մինչ 15:00-ն, աշխատանքային խումբն ուսումնասիրել է հասանելի բոլոր հրապարակումները, օպերատիվ կերպով արձագանքել է ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգերին և գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհանիսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ մինչև քվեարկության նախորդ օրն այս ձևաչափով աշխատանք իրականացնելիս ուսումնասիրված բազմաթիվ հրապարակումներից աշխատանքային խումբն առանձնացրել է ընդամենը 9 մամուլի հրապարակում, որոնք պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություններ և ուղարկվել են ոստիկանության ու քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։
«Այդ 9-ից 5-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալու հանգամանքներին, 3-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, 1 հրապարակում վերաբերել է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն»,-ասաց Սևակ Հովհանիսյանը։
Սևակ Հովհանիսյանի խոսքով՝ այսօր մինչ 15:00-ն դարձյալ ուսումնասիրված ողջ հրապարակումներից աշպխատանքային խումբն առանձանցրել է ընդամենը 37 հաղորդում, որոնցից 25-ը մամուլի հրապարակումներ են, 12-ը ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգեր։
«Պետք է արձանագրել նաև, որ քվեարկության օրվա հրապարակումների մեծ մասը կրել են վերացական և ընդհանուր բնույթ, հիմնականում վերեբերել են տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակների, խցիկների կահավորման հետ կապված, տեխնիկական սարքավորումների անսարքության կամ հեռարձակման ընդհատումների, չհրկիզվող պահարանը տեսախցիկի տեսադաշտից դուրս գտնվելու, ընտրողին օգնելու կարգի խախտման հետ կապված հարցերին, որոնք մեծամասամբ աշխատակարգային խախտումներ են և իրնեց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում»,- մանրամասնեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալը։
Նա նշեց նաև՝ այն 37 հաղորդումները, որոնք ուղարկվել են համապատասխան տարածքային բաժիններ ուսումնասիրության, հիմնականում վերաբերել են ընտրողներին ուղղորդելու կամ կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, իսկ այս անգամ կրկնակի քվերակության փորձերը էապես նվազել են։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքհասարակության ինստիտուտներին և ընտրական գործընթացի մասնակիցներին, որ գլխավոր դատախազությունում շարունակվում են գործել թեժ գիծ՝ 511-603 հեռախոսահամարը և իրախախտումների վերաբերյալ բոլոր տեղեկությունները փոխանցել այդ հեռախոսահամարով»,- հավելեց Սևակ Հովհանիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 2.000 անձանց մահվան տվյալները սահմանված կարգով գրանցված չեն եղել իրավասու մարմնում. ոստիկանություն
- ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները