Փաշինյան. Ակնկալում ենք հաղթանակ
Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ ու երեխաների հետ: Քաղաքացիական իր պարտքը կատարեց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, «Ելք»-ի նախընտրական շտաբն ահազանգեր է ստացել:
«Ինչ նախորդ երեք օրերին բացահայտել ենք, դրա շրջանակում է: Ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր ունենք, դա արդեն կայացած ու ապացուցված փաստ է»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, հույս հայտնեց, որ կհաղթահարեն «ընտրակաշառքային հուսահատությունը»:
Նա ասաց, իրենց ձեռքի տակ եղած նյութերն ուղարկել են դատախազություն, հետևողական են լինելու, որպեսզի դրանց ընթացք տրվի:
«Մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ պետք է այս դատին դատավոր կանգնի, նա պետք է ընտրի, ինչպիսի դատավոր է ընտրելու»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց՝ ակնկալում են, որ իրենք հաղթանակ են տանելու. «Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի Հանրապետական կուսակցությունը որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլև որևէ ընտրությունում: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել»:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. Եթե իրավախախտումներ կան, թող դիմեն իրավապահ մարմիններին
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին