Ֆրանսիայի նախկին վարչապետը Օլանդին և Մակրոնին «սրիկա» է անվանել
Ֆրասիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը Ֆրանսուա Օլանդին և նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին «սրիկա» է անվանել, սակայն վերջինիս հաջողություններ է ցանկացել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես առավելագույնս սթափ եմ գնահատում Մակրոնին և նրա թիմին։ Օլանդը սրիկա է, սակայն գիտի իր չափը։ Մակրոնը ևս սրիկա է, սակայն վարվելակերպի կանոններ չունի, նշանակում է՝ սահմանափակումներ չունի»,- Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վալսը։
Միաժամանակ Ֆրանսիայի նախկին վարչապետը հավելելէ, որ ընտրված նախագահին հաջողություններ է ցանկանում։ Նա նշել է, որ Մակրոնը միակն է բոլոր թեկնածուներից, ում ղեկավարության ներքո երկիրը կարողէ վերածնման հնարավորություն ստանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա