Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ է պարունակել 79 հաղորդում. Դատախազության ներկայացուցիչ.
«Կարելի է ասել՝ կրկնակի անգամ աճել է հրապարկումների, ահազանգերի թիվը: Ժամը 20:00 դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված բազմաթիվ հրապարակումներից և ահազանգներից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության մասին հատկանիշներ է պարունակել 79 հաղորդում»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դրանցից 56-ն աշխատանքային խմբի կողմից հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում, իսկ 23-ը՝ ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգեր են:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, նշված բոլոր հաղորդումները սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, դրանցով այս պահին էլ ընթանում են անհետաձգելի, օպերատիվ-հետախուզական, դատավարական գործողություններ:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 20-ի դրությամբ ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ
- Ոստիկանությունը ժամը 18-ի դրությամբ ստացել է 41 ահազանգ
- «Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել». դատախազության ներկայացուցիչ
- Դատախազությունն առանձնացրել է 9 մամուլի հրապարակում. Սևակ Հովհանիսյան
- ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները