4/32 ընտրատեղամասում քաղաքացու ուղղորդում չի եղել. Մանվել Պապոյան
«Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ թիվ 4/32 ընտրատեղամասում ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանը մոտեցել և տեսել է, որ քվեախցիկում երկու հոգի են։ Պարզվել է՝ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քաղաքացուն։
Տեղեկանալու համար` արդյոք մեկնել են ահազանգի հետքերով, Panorama.am-ի թղթակիցը կապ հաստատեց թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մանվել Պապոյանի հետ։ Վերջինս նշեց՝ հանձնաժողովի նախագահից ճշտել է, որ խոսքը ոչ թե ուղղորդված քվեարկության մասին է, այլ տարեց կնոջ՝ արդեն քվեարկած ծրարը քվեախցում միասին փնտրելու։
«Տարեց մի կին է եղել։ Եկել է, քվեարկել, հետո, երբ դուրս է եկել, ձեռքին ծրար չի եղել։ Հարցրել են՝ ծրարն ո՞ւր է։ Պատասխանել է, որ գցել է արկղի մեջ։ Երբ հարցրել են՝ ի՞նչ արկղ, ասել է՝ քվեախցում գտնվող։ Հանձնաժողովի նախագահը նրա հետ մտել է քվեախցիկ, տեսել, որ տարեց կինը ծրարը գցել է քվեախցիկի փոքրիկ ճեղքում»,- պատմեց Մանվել Պապոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին