Հնգյակից տղան մահացել է
Մայիսի 3-ին Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հինգ երեխաներից երրորդը՝ տղան այսօր մահացել է: Այս մասին հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը օրեր շարունակ մնում էր ծայրահեղ ծանր, ապրելու հույս չկար:
«Սակայն մեր մասնագետներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար: Նրա վիճակն ամենածանրն էր, հենց սկզբից եղել է գլխավոր ռեանիմատոլոգի հսկողության ներքո, նա անընդհատ խորհրդակցում էր իր ամերիկացի գործընկերների հետ»,-ասաց Հայթայանը:
Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակների վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց կա դրական դինամիկա:
«Խողովակի օգնությամբ 3 ժամը մեկ 15 գրամ կերակրում են: Նրանք սկսել են վերականգնել քաշը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հնգյակ լույս աշխարհ բերած Լուսինեն առաջին անգամ տեսել է իր երեխաներին
- ԱՆ. Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ
- Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կհոգա հնգյակի սննդի ապահովման հարցերը
- Մայր Աթոռը բնակարան կնվիրի հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին
- Նոր տվյալներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին
- Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել. ՀԺ
- Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ԱՆ
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր