Թեհրանի քաղաքապետը հօգուտ Էբրահիմ Ռայիսիի՝ հրաժարվել է նախագահական ընտրապայքարից
Թեհրանի քաղաքապետ, Իրանի նախագահի թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ մեկ այլ պահպանողական թեկնածու՝ Էբրահիմ Ռայիսիի՝ հրաժարվել է նախագահական ընտրապայքարից և իր ընտրազանգվածին կոչ արել իրենց ձայնը տալ Էբրահիմ Ռայիսիին,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրանում հայտնի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկի վերջին ուսումնասիրության համաձայն՝ գործող նախագահ Հասան Ռոհանին ունի 41.6%, նրա տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ 3.2%, իսկ պահպանողականների թևը ներկայացնող նրանց մրցակիցները՝ Էբրահիմ Ռայիսին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համապատասխանաբար ունեն 26.7 և 24.6 տոկոս ձայն:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին