Վերկա Սերդյուչկային մեղադրում են Կարլսոնի հեղինակային իրավունքի խախտման մեջ
Արտիստ Անդրեյ Դանիլկոն, ով երկար տարիներ գումար է վաստակում իր կողմից հորինված Վերկա Սերդյուչկայի կերպարով, իր սովորական ամպլուայից հրաժարվելու ժամանակ խախտել է շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի իրավահաջորդների հեղինակային իրավունքները: mk.ru կայքը գրում է, որ առայժմ զայրացած շվեդները հայտարարել են «Եվրատեսիլ-2017»-ի կազմակերպիչների դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին, սակայն չի բացառվում, որ պատասխանողներից մեկի կարգավիճակում լինի նաև արտիստը:
«Եվրատեսիլ» մրցույթի 2-րդ կիսաեզրափակչում «Սերդյուչկան» միջազգային երաժշտական մրցույթի մասնակիցների առջև հանդես է եկել Կարլսոնի՝ Աստրիդ Լինդգրենի հայտնի ստեղծագործության («Կարլսոնը, ով բնակվում է տանիքում») հերոսի կերպարով:
Saltkrakan ընկերության տնօրենը, դիտելով տեսանյութը, հայտարարել է, որ նման կերպարի օգտագործումն առանց թույլտվության ոչ այլ ինչ է, քան «հեղինակային իրավունքի դեմ իսկական հանցագործություն»:
Հայցվորները վճռական են տրամադրված: Միաժամանակ նրանք խոստովանել են, որ Անդրեյ Դանիլկոյից չէին սպասում նման անխոհեմ արարք: