Հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով
2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 101.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-մարտին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 38.4%-ով և կազմել 865.0 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 25.1%-ով՝ կազմելով 64.2 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 12.7%-ով՝ կազմելով 424.5 մլն կՎտ ժամ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 811.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: