Քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ10 հաղորդում
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։
Կոմիտեից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
«Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար»,-հայտնում են կոմիտեից:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հետաքննություն է կատարում 34 ահազանգով
- Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ է պարունակել 79 հաղորդում. Դատախազության ներկայացուցիչ.